Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Եզրափակչում` Ս. ՈՒիլյամս-Ա. Ռադվանսկա

Եզրափակչում` Ս. ՈՒիլյամս-Ա. Ռադվանսկա
05.07.2012 | 23:26

Ավարտվեցին ՈՒիմբլդոնի կանանց կիսաեզրափակչի խաղերը: Քսաներեքամյա լեհ Ագնեշկա Ռադվանսկան երկու սեթում (6:3, 6:4) հաղթեց գերմանուհի Անգելիկա Կերբերին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրան է սպասում ամերիկուհի Սերենա ՈՒիլյամսը, ով նույնպես երկու սեթում առավելության հասավ բելառուս Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ: Ի դեպ, սա ամերիկուհու մարզական կենսագրությունում թվով

յոթերորդ եզրափակիչն է լինելու, որից հինգն ավարտել է հաղթանակով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ